Enterprise_Banner – 4-min

Զբոսաշրջություն

Ընդհանուր բնութագիր

Ներդրումային նախադրյալներ

Խոստումնալից ոլորտներ

Զբոսաշրջային գրավչություն

Հայաստանի զբոսաշրջային ներհոսքը

Այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը 2024 թ․

Հրապարակումներ

Ընդհանուր բնութագիր

Հայաստանն ուշագրավ մշակութային ժառանգությամբ և բազմադարյա պատմությամբ հարավկովկասյան պետություն է: Երկիրը գրավում է զբոսաշրջիկներին իր հնագույն վանքերով, անզուգական բնությամբ, յուրահատուկ խոհանոցով և հազարամյա գինեգործական ավանդույթներով։ Հայաստանի զբոսաշրջության ոլորտը տարեցտարի հետևողական աճ է գրանցում, և աշխարհի տարբեր անկյուններից ավելի ու ավելի շատ այցելուներ են գալիս այստեղ՝ ծանոթանալու երկրի յուրահատուկ մշակույթին, հարուստ պատմությանը և վայելելու տեղացիների ջերմ հյուրընկալությունը:

EnterpriseArmenia_Investment_Tourism_Expand_HistoricalMonuments

25000

Պատմական հուշարձաններ, որոնց մի մասը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ

EnterpriseArmenia_Investment_Tourism_Expand_IncomingTourists

16,4%

Ներգնա զբոսաշրջիկների թվի աճը 2019-2024

EnterpriseArmenia_Investment_Tourism_Expand_SafestCountry

8

8-րդ ամենաանվտանգ երկիրը համաձայն NUMBEO 2025 վարկանիշի

General_Overview_Expand_Area copy

70+

Առանց վիզայի ռեժիմ 70+ երկրների քաղաքացիների համար և հեշտ էլեկտրոնային վիզաների կարգավորումներ շուրջ 70 երկրների համար

Ներդրումային նախադրյալներ

01

Հարուստ պատմամշակութային ժառանգություն

Հայաստանի հազարամյա պատմությունն ու մշակութային ժառանգությունն անտարբեր չեն թողնում զբոսաշրջիկներին, որոնք ցանկանում են տեսնել առաջին քրիստոնյա ազգի հնագույն վանքերն ու մշակութային կոթողները։

02

Ջերմ հյուրընկալություն

Հայերը հայտնի են իրենց ջերմ հյուրընկալությամբ և այցելուների հանդեպ բարեհամբույր վերաբերմունքով, ինչը նպաստում է զբոսաշրջիկների մոտ դրական փորձառնության ձևավորմանը և ոլորտի հետագա զարգացմանը:

03

Բնություն

Հայաստանի բազմազան և չքնաղ բնապատկերներն առաջարկում են արշավների, դահուկային սպորտի, առողջարանների, էքստրեմալ սպորտի և էկոտուրիզմի մեծ հնարավորություններ՝ գրավելով ակտիվ հանգստի սիրահարներին:

Խոստումնալից ոլորտներ

Կացություն

Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի աճի հետ մեծանում է նաև որակյալ հյուրանոցների, հոսթելների և հյուրատների պահանջարկը:

EnterpriseArmenia_Investment_Tourism_Expand_Accommodation
Արկածային զբոսաշրջություն

Հայաստանյան բացառիկ բնությունը ստեղծում է բոլոր նախադրյալները արկածային զբոսաշրջության՝ արշավների, լեռնագնացության և դահուկային սպորտի համար:

EnterpriseArmenia_Investment_Tourism_Expand_AdventureTourism
Գաստրոտուրիզմ

Հայաստանի բացառիկ խոհարարական և գինեգործական մշակույթը գրավում է գաստրոտուրիզմի սիրահարներին և խոստումնալից ոլորտ է եկամտաբեր ներդրումների համար:

EnterpriseArmenia_Investment_Tourism_Expand_FoodBeverage

Զբոսաշրջային գրավչություն

EnterpriseArmenia_Investment_Tourism_Expand_AdventureTourism copy

Արկածային զբոսաշրջություն

Էքստրեմալ սպորտի և չքնաղ բնապատկերների համատեղում մեկ ուղղության շրջանակներում

EnterpriseArmenia_Investment_Tourism_Expand_Tatev

ՏաԹևեր

Աշխարհի ամենաերկար երկկողմանի անկանգառ ճոպանուղի

EnterpriseArmenia_Investment_Tourism_Expand_Skiing

Ձմեռային զբոսաշրջություն

Ծաղկաձորի դակուկային և Ապարանի (Մայլեր) լեռնադահուկային հանգստավայրեր:

EnterpriseArmenia_Investment_Tourism_Expand_Spa

Առողջարաններ

Հանքային առողջարաններ Ջերմուկում, Բջնիում, Դիլիջանում, Արզնիում

EnterpriseArmenia_Investment_Winemaking_Expand_Wine-tourism copy

Էնոտուրիզմ

Գինեգործության հարուստ ավանդույթներ՝ երբևէ հայտնաբերված ամենավաղ գինեգործարանով, որը թվագրվում է մ.թ.ա. 4100 թ.

Հայաստանի զբոսաշրջային ներհոսքը
Այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը 2024 թ․
Հրապարակումներ
jpeg-optimizer_Screenshot 2023-07-07 180715

Ոլորտային ուղեցույց

Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներդրումային ուղեցույց 2025

Դիտել

OSZAR »